Փոթորկի հետևանքով Վենետիկի շուրջ 75 տոկոսը հեղեղվել է
Օրվա թեմա
12:37 30/10/2018
Աշխարհ

Փոթորկի հետևանքով Վենետիկի շուրջ 75 տոկոսը հեղեղվել է

Փոթորիկի հետևանքով Վենետիկում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը՝ հասնելով  156 սմ-ի, և քաղաքի գրեթե 75 տոկոսը  պատվել է ջրով։ kommersant.ru-ի հաղորդմամբ, Վենետիկում ոստիկանությունը փակել է մուտքը քաղաքի կենտրոնական հրապարակ։

rbc.ru -ն գրում է, որ բնական աղետի հետևանքով արդեն 5 մարդ զոհվել է, մեկ մարդ անհայտ կորած է։ 

ABC տեղեկատվությամբ, 2012 թվականից հետո սա ամենաուժեղ ջրհեղեղն է։ Իշխանությունները  մտավախություն ունեն, որ ջուրը կարող է բարձրանալ 1966 թվականի մակարդակին՝ 182 սմ։ Այժմ Վենետիկում տեղադրել են ժամանակավոր կամուրջներ, բայց եթե ջրի մակարդակն ավելի բարձրանա, ջուրը կարող է քշել դրանք։

Placeholder
Փոթորկի հետևանքով Վենետիկի շուրջ 75 տոկոսը հեղեղվել է