«Ժողովուրդ». Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ կլինի
Օրվա մամուլ
09:41 31/10/2018
Հայաստան

«Ժողովուրդ». Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ կլինի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը տոմատ արտադրող, անգամ արտահանող երկրից վերածվել է ներկրողի: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` ՀՀ-ում այս տարվա 8 ամիսների ընթացքում տոմատի մածուկի արտադրության ծավալները աճել են 7.4 տոկոսով: Սակայն տոմատի մածուկ արտադրող հիմնական ընկերությունները հումքը ներկրել են:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացավ, որ 2018թ. հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում ներմուծել է 311 հազար 712 կգ լոլիկ:

Ասել է թե` տոմատ արտադրող ընկերությունը գյուղացիներից լոլիկ մթերելու փոխարեն այն ներկրել է: Սա էլ ունի իր պատճառները. լոլիկն այս տարի բավական թանկ էր: Միաժամանակ, եղանակային պայմանների պատճառով բավական պակաս էր լոլիկի բերքը:

Ու ամենատարօրինակն այն է, որ անգամ քիչ աճեցված լոլիկը բավական մեծ չափերով արտահանվել է: Արդյունքում, չի բացառվում՝ առաջիկայում շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ լինի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ կլինի