Հայաստանից Ռուսաստան տարած հերբերաներն այրել են
Հասարակություն
11:50 31/10/2018
Աշխարհ

Հայաստանից Ռուսաստան տարած հերբերաներն այրել են

Հայաստանից ինքնաթիռով Ռուսաստան տարված ծաղիկները՝ հերբերաներն Օմսկի շրջանում հոկտեմբերի 29-ին այրել են։

Ռոսսելխոզնադզորի պաշտոնական էջի փոխանցմամբ, փաստաթղթային ստուգման արդյունքում  մասնագետները հայտնաբերել են կարանտինային վտանգավոր օրգանիզմներ՝ արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիփս։

Դրա տարածումը կանխելու համար որոշում է կայացվել այրել 900 ծաղիկը։ 

Նշվում է, որ այն տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում, Ավստրալիայում։

Placeholder
Հայաստանից Ռուսաստան տարած հերբերաներն այրել են