Անտոնիո Կոնտեն չի ցանկացել գլխավորել «Ռեալը»
Հասարակություն
19:11 31/10/2018
Հայաստան

Անտոնիո Կոնտեն չի ցանկացել գլխավորել «Ռեալը»

Հայտնի իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն, ով այս տարվա հուլիսին լքել է լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը, որոշել է հրաժարվել մադրիյան «Ռեալում» աշխատելուց։

Վեստի.ռու կայքը, հղում անելով Sky Sports-ին, գրում է, որ իտալացին պատրաստ չէ գլխավորել «Ռեալը», քանի որ «այդ նախագիծը իրեն հարմար չէ»։  Կոտեն նախատեսում է մինչև 2019 թվականի ամառ երկարաձգել իր ժամանակավոր «հանգիստը»։

Ավելի վաղ «Ռեալի» ղեկավարությունը որոշել էր ազատել Յուլեն Լոպետեգին Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։  Հանդիպումն ավարտվել էր 5։1 հաշվով։

Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արգենտինացի Սանտիագո Սոլարին։

Placeholder