Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօրվա դրությամբ ՔԿՀ-ներում կալանավորված և դատապարտված 2888 անձ կա։ Մահճակալների կամ այսպես ասած տեղերի թիվն է 5346։ ԱԺ արտահերթ նիստում Համաներման մասին օրինագիծը ներկայացնելուց առաջ նման թվեր հրապարակեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
«Նուբարաշեն ՔԿՀ-ում այսօր առկա է 644 կալանավորված ու դատապարտված անձ, այն դեպքում երբ տեղերի քանակը 780 է։ Վարդաշեն ՔԿՀ-ի տեղերի քանակն է 339, դատապարտյալների ու կալանավորների թիվն է 155։ Սա ներկայացնում եմ այն նպատակով, որ պարզ լինի, համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում։ Այն բացառապես մարդասիրական ակտ է, կոչված է հաշտության, համերաշխության»,-ասաց Զեյնալյանը՝ հիշեցնելով, որ համաներում իրականացվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակի ու Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ։
Նա թվարկեց, թե որ խմբերի վրա է տարածվելու համաներումը, ասաց, որ նախագծի շահառուները, առանց ավելացումների, կլինի 6500 անձ։
«Քրեակատարողական հիմնարկներում պահվող, պրոբացիայի շահառու հանդիսացող և վարույթն իրականացնող մարմնում առկա գործերով անցնող շուրջ 6500 անձի նկատմամբ կկիրառվի համաներում: Բացարձակ ու հարաբերական ցուցանիշներով, սա նախորդ տարիներին կատարած համաներումների համեմատ ամենաշատ շահառուն ունեցող համաներումն է»,-նշեց նախարարի պաշտոնակատարը։