Աշխարհում ամենաբարձր արձանը
Մշակույթ
10:00 31/10/2018
Աշխարհ

Աշխարհում ամենաբարձր արձանը

Աշխարհում ամենաբարձր արձանը Հնդկաստանում է։ Բացումն այսօր է։ Բացելու է անձամբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։  Սարդար Վալլաբխայ Պատելի արձանը կանգնեցվել է վարչապետի հարազատ Գուջարատ նահանգում։ Հուշարձանի բարձրությունը 240 մետր է, արված է երկաթից և բրոնզից։ Երկու անգամ բարձր է ամերիկյան Ազատության արձանից։ Այսպիսով, այն աշխարհում ամենաբարձր արձանն է՝  գերազանցելով նախորդ ռեկորդը՝ Չինաստանում Բուդդայի 153 մետրանոց արձանին։ Եվրանյուզը գրում է, որ այն ստեղծելու համար անհրաժեշտ է եղել 420 միլիոն դոլար։

Սարդար Վալլաբխայ  Պատելին անվանել են «Երկաթե մարդ», նա կարևոր դերակատարություն է ունեցել անկախությունից հետո գրեթե 500 իշխանության ինտեգրման գործում:

Placeholder
Աշխարհում ամենաբարձր արձանը