Փաշինյան. Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին
Մշակույթ
17:07 31/10/2018
Հայաստան

Փաշինյան. Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին

«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշել է. «Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:

Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»։

Placeholder
Փաշինյան. Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին