Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարվա հուլիսի 25-ին նախադեպը չունեցող դեպք է բացահայտվել «Կարգո» բեռնային համալիրում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը։
«ԱՄՆ-ից փոստային առաքանու մեջ հայտնաբերվել է մեկ հատ «Sig Sauer» տեսակի ատրճանակ, մեկ հատ «Rochester» տեսակի ինքնաձիգ և մեկ հատ «Witness» տեսակի ատրճանակ: Այսինքն, ԱՄՆ-ից փոստի առաքանու միջոցով առաքել էին զենք-զինամթերք, նախադեպը չունեինք», - նշեց նա:
Վ.Վարդանյանի խոսքով, մաքսանենգ ճանապարհով զենքերի ներմուծումը Հայաստան կանխվել է, հարուցվել է քրեական գործ: Նա ասաց, որ զենքերը փաթեթավորվել էին այնպիսի նյութերով, որոնք սքան ապարատը ցույց չէր տալիս, որոշակի կասկած էր առաջացել, բացել էին առաքանիները և բացահայտվել դեպքը։