Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայտնի իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն, ով այս տարվա հուլիսին լքել է լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը, որոշել է հրաժարվել մադրիյան «Ռեալում» աշխատելուց։
Վեստի.ռու կայքը, հղում անելով Sky Sports-ին, գրում է, որ իտալացին պատրաստ չէ գլխավորել «Ռեալը», քանի որ «այդ նախագիծը իրեն հարմար չէ»։ Կոտեն նախատեսում է մինչև 2019 թվականի ամառ երկարաձգել իր ժամանակավոր «հանգիստը»։
Ավելի վաղ «Ռեալի» ղեկավարությունը որոշել էր ազատել Յուլեն Լոպետեգին Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։ Հանդիպումն ավարտվել էր 5։1 հաշվով։
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արգենտինացի Սանտիագո Սոլարին։