ՀՔԾ-ն մտադիր չէ՝ միջնորդել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար
Իրավունք
13:44 01/11/2018
Հայաստան

ՀՔԾ-ն մտադիր չէ՝ միջնորդել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար

«Խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազությանը»,-հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ՀՔԾ-ն միջնորդի փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին։ Փաստաբաններն ահազանգում են՝ նրա առողջական վիճակն օր օրի վատթարանում է։

ՀՔԾ-ն միգուցե սեփական նախաձեռնությամբ միջնորդություն ներկայացնի դիտարկմանն ի պատասխան, ծառայության պետը նշեց, այս պահին նման մտադրություն չկա։

«Քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը, այդ իսկ պատճառով նման միջնորդություն, նախաձեռնություն ցուցաբերելու մտադրություն չունենք»,-ասաց նա։

Placeholder
ՀՔԾ-ն մտադիր չէ՝ միջնորդել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար