Եկանք կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջև. Շարմազանով
Քաղաքական
15:03 01/11/2018
Հայաստան

Եկանք կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջև. Շարմազանով

Խորհրդարանի այսօրվա հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն իր ելույթի սկզբում հիշեցրեց, որ ուղիղ վեց ամիս առաջ՝ մայիսի 1-ին, Ազգային ժողովն առաջին անգամ  քննարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քվեարկության հարցը։

«Բնականաբար կա չգրված օրենք, իշխանությունը փորձում է ներկայացնել իր աշխատանքը, ընդդիմությունը քննադատում է։ Հիմա քանի որ մենք լսեցինք իշխանության իրականացրած աշխատանքի մասին հաղորդում, ես կփորձեմ պառլամենտական ոճի մեջ մնալ և ներկայացնել իմ կարծիքն այս վեց ամսվա մասին քննադատաբար, բայց կխոսեմ ոչ թե օդից կախված լուրերով, այլ փաստացի այլակրածություն հաղորդել այս քննարկումներին»,- ասաց Շարմազանովը։

Նա նշեց, եր երբ Փաշինյանն առաջադրվում էր վարչապետ և դրանից առաջ, նա նշել էր, որ սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է թևակոխի թռիչքային զարգացում։

«Հիմա փորձենք համադրել փաստերը՝ այս վեց ամսվա ընթացքում թռիչքային զարգացում եղել է, թե ոչ։ Ես հեռու եմ այն մտքից, որ այս վեց ամսվա ընթացքում մենք պետք է թռչեինք և ապրեինք դրախտում, բայց այնուամենայնիվ, խոսեմ փաստերով։ Ինչքան աշխատատեղեր է ստեղծվել, տնտեսական ներդրումային միջավայրն ինչպիսին է, ժողովրդի կենսամակարդակը լավացել, թե վատացել է, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, թե էժանացել են, և առհասարակա, մեր կյանքը լավացել է, թե ոչ։ Մեր ասելով՝ Հանրապետականին նկատի չունեմ, այլ ժողովրդին»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Խոսելով ներդրումային միջավայրից՝ Շարմազանովն ասաց, առաջին եռամսյակի համեմատ՝ երկրորդ եռամսյակում ներդրումները պակասել են. «Առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 100 մլն ԱՄՆ դոլար, երկրորդում՝ 9 մլն ԱՄՆ դոլար։ Սրանք պրոֆեսիոնալ տնտեսագետի տվյալներ են։ Ներդրումային բում էինք սպասում հեղափոխությունից հետո, եկանք կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջև»։

Placeholder
Եկանք կանգնեցինք ներդրումային անկման տաշտակի առջև. Շարմազանով