Freedom House.  Հայաստանը համացանցի առումով ազատ երկիր է
Հասարակություն
12:08 01/11/2018
Աշխարհ

Freedom House. Հայաստանը համացանցի առումով ազատ երկիր է

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2018 թվականի «Ազատությունը համացանցում» իր տարեկան զեկույցը: Զեկույցի համաձայն, Հայաստանը կիսով չափ ազատ երկրից դարձել է համացանցի առումով ազատ երկիր:

Զեկույցը ուսումնասիրել է  համացանցի ազատության առումով իրավիճակը 65 երկրում, միայն 19 երկրում է  գրանցվել առաջընթաց։ Ամենամեծ առաջընթացն են գրացել Հայաստանը և Գամբիան, որի արդյունքում այս երկրներին է տրվել համացանցի ազատության առումով ազատ երկրի կարգավիճակ։

Զեկույցում նշված է, որ Հայաստանը կիսով չափ ազատից հասել է ազատ կարգավիճակի այն բանից հետո, երբ  քաղաքացիները հաջողությամբ օգտագործել են սոցիալական ցանցերը, հեռահաղորդակցման հավելվածները, ուղիղ եթերի հնարավորությունն այս տարվա ապրիլին՝ թավշյա  հեղափոխության օրերին։

Զեկույցի համաձայն, Եվրասիական  տարածաշրջանի երկրներից Վարստանն ու Հայաստանն են զբաղեցնում համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը  որպես ազատ համացանց ունեցող երկրներ, նրանց է հաջորդում կիսով չափ ազատ Ղրղզստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, ոչ ազատ համացանց ունեցող  երկրներն են Ղազախստանը, Բելառուսը, Թուրքիան, Ռուսաստանն ու Ուզբեկստանը։ 

Placeholder
Freedom House. Հայաստանը համացանցի առումով ազատ երկիր է