Panorama.am-ի հրապարակումից հետո քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն
Իրավունք
12:00 01/11/2018
Հայաստան

Panorama.am-ի հրապարակումից հետո քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն

Panorama.am-ի՝ «Կենտրոնում կանաչ ծառեր են հատվել» հրապարակումից հետո մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը դիմել է ոստիկանություն՝ մեղավորներին հայտնաբերելու և օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Հիշեցնենք, ծառահատումը տեղի էր ունեցել «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ՝ Երվանդ Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում։

Տեղի ունեցածի վերաբերյալ Panorama.am-ին  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ երիտասարդ տնկիների  հատման փաստը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատում, քանի որ վարչությունը ծառահատման թույլտվություն որևէ մեկին չի տվել:

«Բացի այդ, դեպքի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը  տեղեկություններ է տրամադրել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը»,-հայտնեցին քաղաքապետարանից։

Placeholder
Panorama.am-ի հրապարակումից հետո քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն