Այվազովսկու կտավը՝ Christie's աճուրդի  թոփ-լոտ
Մշակույթ
19:28 01/11/2018
Աշխարհ

Այվազովսկու կտավը՝ Christie's աճուրդի թոփ-լոտ

Հովհաննես Այվազովսկու և Վասիլի Շուխաևի աշխատանքները դառնալու են Christie's աճուրդային տան կազմակերպած  ռուսական արվեստի աճուրդի թոփ-լոտերը։ Աճուրդը կայանալու է Լոնդոնում նոյեմբերի 26-ին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ աճուրդում ներկայացվելու է 268 լոտ՝ ներառյալ գեղանկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի գլուխգործոցներ։

Հ.Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստերլինգ  (515-775  հազար դոլար)։ Նկարը Այվազովսկին ստեղծել է 1873 թվականին, Ջոն Քլյուգեի մասնավոր հավաքածուից է  և «վերջին քսան տարիների արվեստի շուկայում չի հայտնվել»։ Chistie's-ից հայտնել են, որ նկարների վաճառքից ստացված հասույթը կուղղվի Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանին:

Վասիլի Շուխաևի երկու նկարները գնահատվել են 390-650 հազարական դոլար։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։

Placeholder
Այվազովսկու կտավը՝ Christie's աճուրդի թոփ-լոտ