Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել ՀՀ Կենտրոնական և մի շարք բանկերի ղեկավար կազմերի հետ՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը և այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: