Մարությանը՝ կառուցապատողներին. Մենք պետք է իրար հետ լինենք պարտնյորներ
Քաղաքական
17:32 03/11/2018
Հայաստան

Մարությանը՝ կառուցապատողներին. Մենք պետք է իրար հետ լինենք պարտնյորներ

«Մենք պետք է իրար հետ լինենք պարտնյորներ, սա է ամենակարևորը: Շատ ուրախ ենք, երբ գործարարները ծրագրեր են նախաձեռնում և գումարներ են ներդնում: Համոզված եղեք, մեր կողմից արվելու է մաքսիմում ամեն ինչ»,-ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  Երևանում կառուցապատում իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Մարությանը նաև ընդգծէլ է. «Բայց դուք էլ, բիզնեսի համար բնական շահույթ հետապնդելուց բացի, պետք է պահպանեք բոլոր նորմերը, որոնք քաղաքին, մեր բնակիչներին ոչ միայն վնաս չեն տա, այլև օգտակար կլինեն»։

Հանդիպմանը ներկա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ոլորտում կատարվող կարգավորումների արդյունքում ինքնաբերաբար կփոխվի քաղաքում կառուցապատում իրականացնելու գաղափարի վերաբերյալ հանրության մոտ ձևավորված բացասական ընկալումը:

«Քաղաքը երբեք չի կանգնում, դա նորմալ է: Ուղղակի, կառուցապատումը պետք է տեղավորել օրինականության և տրամաբանության շրջանակների մեջ», - ասել է գլխավոր ճարտարապետը: 

Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև ապօրինի շինարարության կանխարգելմանը և կրկին ընդգծել, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու ապօրինի կամ քաղաքաշինական նորմերի խախտմամբ ուղեկցվող կառուցապատումը բացառելու հարցում: Հայկ Մարությանը վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ օրինական շինարարության գործընթացը հեշտացնելու համար:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը,  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլք:

Placeholder