Ռիդլի Սկոթը նկարահանում է «Գլադիատորի» երկրորդ մասը
Մշակույթ
09:00 03/11/2018
Աշխարհ

Ռիդլի Սկոթը նկարահանում է «Գլադիատորի» երկրորդ մասը

Բրիտանացի ռեժիսոր և պրոդյուսեր Ռիդլի Սկոթը սկսել է «Գլադիատոր» ֆիլմի երկրորդ մասի աշխատանքները։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Նախագիծը  ներկա պահին գտնվում է արտադրության վաղ փուլում, ֆիլմի թողարկմամբ զբաղվելու է Paramount Pictures-ը։

Ներկա պահին հայտնի է, որ Սկոթը կլինի ռեժիսորը, սցենարի հեղինակն է Պիթեր Քրեյգը։ «Գլադիատորի» երկրորդ մասը պատմելու է Լուցիոսի պատմությունը, ում Մաքսիմուսը (Ռասսել Քրոուն) փրկում է ֆիլմի առաջին մասում։

«Գլադիատոր» պատմական ֆիլմը նկարահանվել է 2000 թվականին։ Գխավոր դերակատարներն են Ռասսել Քրոուն և Խոակին Ֆենիքսը։

«Գլադիատորը» արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 5 «Օսկարի», իսկ Ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոս Մաքսիմուսը 50-րդ տեղում է որպես դրական հերոս։

Placeholder
Ռիդլի Սկոթը նկարահանում է «Գլադիատորի» երկրորդ մասը