ՎՏԲ-Հայաստան Բանկը  և Գազպրոմ Արմենիա-ն  վերսկսում են համագործակցությունը
Տնտեսություն
15:50 05/11/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն վերսկսում են համագործակցությունը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է համագործակցությունը Հայաստանի  առաջատար  ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի հետ: Այս մասին հայտնում են բանկից։

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն մտադիր են ստեղծել հարթակ՝ փոխհարաբերությունների հետագա ամրապնդման համար, իրականացնել երկրում էներգետիկ ոլորտի դինամիկ զարգացմանն ուղղված ծրագրեր:

Ըստ աղբյուրի, երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում և համատեղ մշակել և ներդնել ֆինանսական գործիքներ, որոնք կապահովեն գործընկերային փոխգործակցության առավելագույն արդյունավետություն:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Գազպրոմ Արմենիա-ն վերսկսում են համագործակցությունը