Հայազգի Կարեն Խաչանովն հաղթել է աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչին
Աշխարհում
11:14 05/11/2018
Աշխարհ

Հայազգի Կարեն Խաչանովն հաղթել է աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչին

Հայազգի Կարեն Խաչանովը, ով ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ է, նախօրեին հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ Փարիզում կայացված «Մաստերս-1000» մրցաշարում՝ 7:5, 6:4 հաշվով։

BBC-ն գրում է, որ  Խաչանովը այս հաղթանակի շնորհիվ իր կարիերայի մեջ առաջին անգամ հայտնվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, հրապարակված վարկանիշային աղյուսակի առաջին եռյակում են Նովակ Ջոկովիչը՝ Սերբիա, Ռաֆաել Նադալը՝ Իսպանիա, Ռոջեր Ֆեդերերը՝ Շվեյցարիա։

Placeholder