Հայաստանը չի կարողանա պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը
Քաղաքական
11:30 05/11/2018
Տարածաշրջան

Հայաստանը չի կարողանա պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հանդիպումը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, երկրները քննարկելու են ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը,- գրում է Regnum-ը ու հիշեցնում, որ Коммерсант թերթը հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը՝ 3 տարի ժամկետով։

Regnum-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը օրերս հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվելու է կազմակերպության գագաթնաժողովում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ներկայում պարտականությունների կատարումը դրված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա։

Коммерсант-ը, հղում անելով կազմակերպության անդամ 3 երկրների իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նոր գլխավոր կդառնա Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը։

Նշվում է, որ սկզբում քննարկվել է Սեմերիկովին 1.5 տարով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարող նշանակելու հարցը, երբ պետք է ավարտվեր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը, սակայն որոշում է կայացվել նշանակել ՀԱՊԿ լիարժեք գլխավոր քարտուղար՝ ռոտացիոն սկզբունքով։ Հաղորդվում է նաև, որ Հայաստանը հույս ուներ պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին՝ Խաչատուրովին փոխարինելով։

Placeholder
Հայաստանը չի կարողանա պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը