Համաներման մասին օրենքն ուժի մեջ կմտնի վաղվանից
Քաղաքական
18:40 05/11/2018
Հայաստան

Համաներման մասին օրենքն ուժի մեջ կմտնի վաղվանից

Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակի առթիվ հայտարարված համաներման օրենքը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 6-ից։

Համաներման մասին օրենքը հրապարակված է  «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքն ԱԺ կողմից ընդունվել է նոյեմբերի 1-ին։ Նոյեմբերի 3-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է  Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքները: 

Համաներումը տարածվելու է 6500 շահառուի վրա։

Placeholder
Համաներման մասին օրենքն ուժի մեջ կմտնի վաղվանից