Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը։
«Հաշվի առնելով որոշակի ռիսկերը՝ նման ֆորում Հայաստանում չի անցկացվի», - ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ կայանալիք ֆորումը դատապարտել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվա էր. «Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսևորման դեմ՝ նշելով, որ դա հարիր չէ մեր կենսակերպին և ավանդույթներին»:
Հարցի շուրջ կարծիք էր հայտնել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով նշել էր, որ իր համար ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք գոյություն չունի։