Ընտրվել է «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը
Կրթություն, գիտություն
15:03 06/11/2018
Հայաստան

Ընտրվել է «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը

Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Մատենադարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և գիտխորհրդի կազմի փոփոխության հաստատման հարցերը: «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ազգագրագետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Աբրահամյանը:

ՀՀ վարչապետի 1 հոկտեմբերի 2018 թվականի N 1296- Ա որոշմամբ հաստատվել էր Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի լրացված կազմը

Placeholder
Ընտրվել է «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը