Դուք սա չեք կարդացել
Հասարակություն
09:25 06/11/2018
Հայաստան

Դուք սա չեք կարդացել

Սկզբունքորեն՝ մենք այս պահին ԱԺ չունենք ու պատգամավորները աշխատում են «պարտքով»՝ մինչև նոր ԱԺ ընտրվի: Թե նոր խորհրդարանն ինչպիսին կլինի, ինչ դեր կխաղա, ինչ պատմություն կունենա ու ինչ տեղ կզբաղեցնի պատին՝ պարզ կլինի հետո:

Հիմա՝  պտույտ մը Ազգային ժողովի շենքում՝ հնարավորինս բացատրական մեկնաբանություններով:

Կարծում ենք՝ միանգամայն ավելորդ տեղ է՝ Ազգային ժողոում պիտի լինի նիստերի դահլիճ ու սենյակներ: Ավելորդ խոսակցություններ պետք չեն ))

Օ, այս տեղի մասին ամենայն վստահությամբ կարող ենք պնդել՝ սա միակ տեղն է, ուր ԲՈԼՈՐԸ լինում են ամենայն սիրով:

Չգիտեմ, մտածեք....

Սա իհարկե այն միջանցքներն են որտեղ վազվզում են լրագրողները՝ պատգամավորից որևէ մեկնաբանություն «թռցնելու» ակնկալիքով:  Ի դեպ՝ միշտ զարմացրել է պատգամավորների քայլքի արագությունը:

Կարմիր ուղեգորգը՝ հնարավոր անկումը փափկեցնելու համար է:

Կարծում ենք՝ սա ակնառու ակնարկ է այն մասին, որ նոր ԱԺ-ում դռնփակ նիստեր չեն լինելու:

Ծեփող բանվորը փակում է ՔՊ+ԲՀԿ անավարտ գրառումները:

Այս լուսանկարում զարմանալին իհարկե արկղերը չեն՝ մարդիկ տարիներով օրենքներ են գրել, պիտի տանեն դրանք տուն, որ ինչ-որ կերպ ապահովեն օգտագործումը... զարմանալին հատակն է՝ ինչո՞ւ է մաշված ուղեգորգի տակը:

Սա կարելի է համարել առաջարկ՝ եթե անվտանգությունը պահանջում է, որ ԱԺ-ում աշխատեն նարնջագույն վերնահագուստով, ապա նույնը պիտի պահանջել պատգամավորներից. Նոր հիթ. ու ոչ մի ավելորդ հրապարակում, թե ով ինչ կոստյում է հագել:

Իսկ սա այն տեղն է, որտեղով անցնելիս յուրաքանչյուր պատգամավոր մտածում է՝ կանցնե՞մ  կրկին նոր տարում...

Placeholder
Դուք սա չեք կարդացել