Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 81 անձ
Իրավունք
16:42 06/11/2018
Հայաստան

Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 81 անձ

Նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում այսօր՝ ժամը 15:30-ի դրությամբ, ազատ է արձակվել արձակվել 81 անձ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 1
2. «Վարդաշեն» ՔԿՀ – 9
3. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 5
4. «Աբովյան» ՔԿՀ – 5
5. «Սևան» ՔԿՀ – 40
6. «Կոշ» ՔԿՀ – 10
7. «Արմավիր» ՔԿՀ – 11
 

Placeholder
Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 81 անձ