Ադրբեջանցի բանկիրի կնոջը կալանավորել են
Իրավունք
10:10 07/11/2018
Աշխարհ

Ադրբեջանցի բանկիրի կնոջը կալանավորել են

Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևը  կնոջը՝ Զամիրային Լոնդոնում կալանավորել են։ Նրան երկու մեղադրանք է առաջադրվել  ֆինանսական միջոցներ յուրացնելու համար։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով ВВС-ին։

Ներկա պահին նա մեկուսարանում է։ Քննարկվում է նրա՝ Ադրբեջան արտահանձնելու հարցը։
Դատարանում հայտարարել են, որ Հաջիևային կարող են ազատ արձակել 500 միլիոն ֆունտ ստեռլինգ գրավի դիմաց։ Այդ դեպքում նա պետք է ապրի Լոնդոնի իր տանը և ամեն օր գրանցվի ոստիկանությունում։

Մեծ Բրիտանիան, հակակոռուպցիոն նոր օրենքի շրջանակներում, բացահայտել է, թե ով է այն կինը, ով 1 տասնամյակում բրիտնական Harrods շքեղ առևտրային կենտրոնում ծախսել է 16 մլն ֆունտ ստեռլինգ, որը կազմում է մոտ 21 մլն դոլար։

Նշվում է, որ Հաջիևան օրական ծախսել է մոտ 4000 ֆունտ։ Դատարանը բացահայտել է, որ 1 օրում տիկինը Boucheron շքեղ զարդերի բրենդի խանութից կատարել է 150 հազար ֆունտի գնում, հաջորդ օրը գնել է 1800 ֆունտի գինի։ Մեկ այլ օր 100 հազար  ֆունտով գնումներ է կատարել Cartier զարդերի խանութից։

«Չբացատրվող հարստության կարգը» Բրիտանիայում ընդունված նոր կարգ է, որը նախատեսված է թիրախավորել կասկածելի կոռումպացված պաշտոնյաներին, ովքեր լվանում են իրենց գողացած փողերը Մեծ Բրիտանիայի միջոցով։

Placeholder
Ադրբեջանցի բանկիրի կնոջը կալանավորել են