2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին
Տնտեսություն
11:03 07/11/2018
Հայաստան

2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին

2019թ. պետական բյուջեի նախագիծն այսօր քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թվականի պետբյուջեով նախատեսված է հատկացնել 444 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումներից ավելի է 35,5 մլրդ-ով։

ՀՀ առողջապահության նախարարությանը կհատկացվի 91,7 մլրդ դրամ, ինչը նախորդից ավելի է 8,6 մլրդ դրամով։

Placeholder
2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին