Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Լիմոժի մրցաշարում: Առաջին շրջանի խաղում նա 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել ռուս Մարինա Մելնիկովայի նկատմամբ: Հանդիպումը տևել է 1 ժամ, 23 րոպե:
Թենիսիստուհիների անձնական խաղերի հաշվարկում 4:0 է` հօգուտ Մարգարիտայի: Վերջինս շարունակում է պայքարը և Լիմոժի մրցաշարի երկրորդ շրջանում ուժերը կչափի Ռումինիայի ներկայացուցիչ Մոնիկա Նիկուլեսկուի հետ:
Placeholder