Բակո Սահակյանի մոտ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Քաղաքական
19:05 07/11/2018
ԼՂՀ

Բակո Սահակյանի մոտ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել «Հեռուստամարաթոն 2018»-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայ հեղափոխական դաշնակցության և նրա կառույցների մասնակցությանը վերաբերող հարցերին:

Placeholder
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր