Վիգեն Սարգսյան. Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան
Քաղաքական
11:09 08/11/2018
Հայաստան

Վիգեն Սարգսյան. Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան

ՀՀԿ ԳՄ  անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը տեղի ունեցող գործընթացները որակում է ընտրովի արդարադատություն։

«Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին:

Բայց արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը: Վստահ եմ, որ ո՛չ: Այլապես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշխանությունից` հիշելով և հիշեցնելով մեր օրինակը, համարելով, որ իշխանափոխությունն ինքնասպանություն է, կենաց-մահու կռիվ, այլ ոչ թե բնականոն գործընթաց»,-գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Placeholder
Վիգեն Սարգսյան. Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան