Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Կրթություն, գիտություն
17:00 08/11/2018
Հայաստան

Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

«Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,- գրել է նախարարի պաշտոնակատարը:

 

Placeholder