Հայ ծանրորդների առաջին արծաթե մեդալը՝ Աշխաբադում
Սպորտ
10:28 08/11/2018
Հայաստան

Հայ ծանրորդների առաջին արծաթե մեդալը՝ Աշխաբադում

Աշխաբադում անցկացվող  ծանրամարտի աշխարհի 2018թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը  / 89 կգ  / Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին մեդալն է նվաճել:

ՀԱՕԿ  լրատվական  բաժնից տեղեկանում ենք, որ հրում վարժությունում 205կգ արդյունքով  նա գրավել է երկրորդ տեղը և արժանացել է արծաթե մեդալի: Մինչ այդ  Հակոբը պոկել էր 160 կգ: Նա երկամարտի 365 կգ գումարով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Հայաստանի մարզիկներից մրցահարթակ ելած Լիանա Գյուրջյանը / 71կգ / գրավել է 19-րդ, Իզաբելա Յայլյանը / 59 կգ / ` 9-րդ տեղը: Տղամարդկանց մրցաշարում Անդրանիկ Կարապետյանը / 81կգ /  պոկում վարժությունում չի կարողացել սանձել պատվիրած նախնական քաշը / 171կգ /, 0 է ստացել և ձեռնունայն հեռացել ասպարեզից:

Այսօր մրցահարթակ դուրս կգա  Տաթև Հակոբյանը / 81 կգ /։ Նոյեմբերի 9-ին հանդես կգան Արփինե Դալալյանը /+ 87 կգ /  և Սիմոն Մարտիրոսյանը / 109կգ /:Հաջորդ օրը պայքարի կբռնվի գերծանրքաշային / + 109 կգ /Գոռ Մինասյանը:

 

 

Placeholder
Հայ ծանրորդների առաջին արծաթե մեդալը՝ Աշխաբադում