Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա երեխայի դին
Իրավունք
11:41 09/11/2018
Հայաստան

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա երեխայի դին

Որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:  Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշենք, որ այսօր ժամը 09:15-ին փրկարարները վերսկսել էին Վանաձոր քաղաքում կորած համարվող Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցում էր 16 փրկարար, ինչպես նաև ոստիկանության ՄՎ-ից 300 աշխատակից, 300 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

 

 

Placeholder
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա երեխայի դին