Վիգեն Սարգսյան. Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում
Քաղաքական
10:17 09/11/2018
Հայաստան

Վիգեն Սարգսյան. Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը վերջին օրերին վաղ առավոտյան գրառումներ է կատարում քաղաքական գործընթացների վերաբերյալ։

Այսօր նա անդրադարձել է խորհրդարանում ուժեղ ընդդիմություն ունենալու անհրաժեշտությանը։

«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար:
Խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է:

Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով»,-գրել է Վ. Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Placeholder
Վիգեն Սարգսյան. Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում