Գոռ Մինասյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել
Սպորտ
18:07 10/11/2018
Հայաստան

Գոռ Մինասյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել

Աշխաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ գերծանր քաշային Գոռ Մինասյանը:

Նա պոկում վարժությունում առաջինը առաջին մոտեցմամբ բարձրացրել է 200 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 205 կգ։ Այսպիսով նա ապահովել է փոքր արծաթե մեդալ՝ պոկում վարժությունում։

Երրորդ մոտեցման համար Գոռը պատվիրել էր 210 կգ, որը, սակայն, չի կարողացել պահել գլխավերևում:

Placeholder
Գոռ Մինասյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել