Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Սպորտ
18:21 10/11/2018
Հայաստան

Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի դուրս եկած Հայաստանի վերջին ներկայացուցիչ օլիմպիական փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը երկամարտի 450 կգ  / 205 կգ + 245 կգ / արդյունքով  նվաճեց աշխարհի  փոխչեմպիոնի կոչումը և  արժանացավ արծաթե մեդալը։

Նա  պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ և ապահովեց փոքր արծաթե մեդալ:

Հրում վարժությունում բարձրացրեց 245 կգ և կրկին փոքր արծաթե մեդալի արժանացավ։

Աշխարհի չեմպիոն հռչակվեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն:

«Գոռ Մինասյանը  հասավ այն արդյունքի, ինչի համար եկել էր, և իր մեդալը վերցրեց»,- ուղիղ եթերում  Գոռին շնորհավորեց  Սիմոն Մարտիրոսյանը, ով երեկ արժանացել է ոսկե մեդալի։

Նա նաև շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին աջակցության համար, ինչը, իր խոսքով, իրեն շատ է ոգևորում։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի պատվիրակ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ  / 195 կգ + 240 կգ / արդյունքով  նվաճել է աշխարհի  չեմպիոնի կոչումը և  արժանացել ոսկե մեդալի։ Սիմոնի չեմպիոնական կիլոգրամները նրան վարձահատույց եղան  նաև համաշխարհային երկու ռեկորդով / երկամարտ և հրում վարժություն /։

Մինչ այսօրվա հաղթանակը  Հայաստանին ոսկե մեդալ էր պարգևել 2010թ․աշխարհի չեմպիոն  Տիգրան Գ․Մարտիրոսյանը / 77 կգ /։

Placeholder
Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն