Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին
Սպորտ
13:27 10/11/2018
Հայաստան

Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունն ԱՄՆ-ից հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին:

Գյումրիում հրաժեշտի արարողությունը կկայանա Սուրբ Հակոբ եկեղեցում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-19:00: Երևանում այն կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ նոյեմբերի 13-ին, ժամը 10:00-13:00: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը, ժամը 16:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:

Placeholder
Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին