Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անհայտ անձիք Բևեռլի-Հիլզում (նահանգ Կալիֆորնիա) կրակել են այն տան ուղղությամբ, որտեղ ռեփեր Քանյե Ուեսթը և Դանիել Էրնանդեսը, ով հայտնի է Tekashi 6ix9ine կեղծանվամբ, իրենց նոր տեսահոլովակի նկարահանումներին էին մասնակցում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է TMZ պորտալը։
Նշվում է, որ շուրջ ութ կրակոց է հնչել, առնվազն մեկ փամփուշտ դիպել է ննջարանի պատուհանին։ Կրակոցների պահին երկու կատարողն էլ գտնվել են առանձնատանը։ Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել։ Տեսահոլովակի նկարահանումները դադարեցվել են, ոստիկանությունը ուսումնասիրում է տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները։ Նախնական տվյալներով, կրակել են տան մոտով անցնող մեքենայից։