Արթուր Ղազինյան. ՀՀԿ-ն մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին
Քաղաքական
11:37 12/11/2018
Հայաստան

Արթուր Ղազինյան. ՀՀԿ-ն մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին

«ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին` չնայած ունեին բոլոր հիմքերը ընտրությունները բոյկոտելու և Փաշինյանի իշխանությանը լրջագույն հարված հասցնելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել իրավաբանական գիտությունների թեկնածու,  Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։

Նրա գնահատմամբ, ՀՀԿ-ն` իր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումով, մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին և որոշակի չափով լեգիտիմացրեց այս ընտրությունները։

«Հակառակ որոշման դեպքում Փաշինյանն ու իր թիմը կմնային ապագա գործընթացների միակ պատասխանատուն` լեգիտիմության խիստ կասկածելի ռեսուրսով և կյանքի շատ կարճ տևողությամբ։

Ինչի՞ համար էր պետք մասնակցել այս ընտրություններին, լեգիտիմացնել այն, դառնալ քննադատությունների թիրախ բոլոր քաղաքական ուժերի կողմից, եթե կարելի էր ուղղակի բոյկոտել, վերցնել time-out, վերակազամակերպվել և վերադասավորել ուժերը։

Արդյո՞ք սա քաղաքական սխալ հաշվարկի արդյունք էր, թե դեռ անցած տարվա նոյեմբերից սկսված գործընթացի և մեծ ծրագրի տրամաբանական շարունակություն . . .»,-կասկած է հայտնել Ղազինյանը։


 

Placeholder
Արթուր Ղազինյան. ՀՀԿ-ն մեծ աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին