Այսօր Գյումրիում հրաժեշտ կտան Յուրի Վարդանյանին
Օրվա թեմա
11:15 12/11/2018
Հայաստան

Այսօր Գյումրիում հրաժեշտ կտան Յուրի Վարդանյանին

Հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում:

Սպորտի և երիտասարդության նախարարությունից հայտնում են, քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 13-ին, ժամը 10:00-ից 15:00-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյաի անվան մարզա-համերգային համալիրում:

Հուղարկավորությունը կկայանա Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Placeholder
Այսօր Գյումրիում հրաժեշտ կտան Յուրի Վարդանյանին