Զառան կատարել է Զախարովայի երգը
Մշակույթ
09:47 12/11/2018
Աշխարհ

Զառան կատարել է Զախարովայի երգը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երգ է գրել եզդի երգչուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Զարիֆա Մգոյանի համար, ով   հանդես է գալիս Զառա բեմական անվամբ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, «Քեզ համար, սիրելիս» երգը նա կատարել է նոյեմբերի 10-ին Պետական Կրեմլյան պալատում  Ոստիկանության օրվան նվիրված  տոնական համերգի ժամանակ։

Զախարովան պատմել է, որ ծանոթացել է Զառայի հետ «ընդունելության ժամանակ»։ Այդ ժամանակ, Զախարովայի խոսքով, երգչուհին առաջարկել է նրան «ինչ-որ բան» գրել։ Սկզբում Զախարովան հրաժարվել է՝ հայտարարելով, որ նա պոետ չէ և չի գրում պատվերով, բայց  արդյունքում Զառան «բացվել» է Զախարովայի համար «ամբողջովին այլ կողմից»` «ոչ թե հպարտ գեղեցկուհի, այլ մարդ, ով սխալվում է, փնտրում է, շատ զգայուն է»։

Երգի երաժշտության հեղինակը Մաքսիմ Ֆադեևն է։

Placeholder
Զառան կատարել է Զախարովայի երգը