Բոնդարենկոն նախագահի կողմից սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել
Սպորտ
13:25 12/11/2018
Հայաստան

Բոնդարենկոն նախագահի կողմից սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել

«Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 41-րդ հոդվածը.

Ֆուտբոլիստ Սերգեյ Նիկոլայի ԲՈՆԴԱՐԵՆԿՈՅԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»,- ասված է նախագահի որոշման մեջ։

Placeholder
Բոնդարենկոն նախագահի կողմից սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել