Երեք մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունում
Սպորտ
17:11 12/11/2018
Հայաստան

Երեք մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունում

Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակները նվաճել են մեկական արծաթե և բրոնզե մեդալ:

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ փոխչեմպիոնի պատվին արժանացել է Եվրոպայի քառակի ոսկե մեդալակիր, աշխարհի 2017թ. ոսկե դափնեկիր,վանաձորցի  Տիգրան Կիրակոսյանը / 52 կգ /:Նրա համաքաղաքացի,աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի որդին`  Արսեն Ղազարյանը / 74 կգ /  դարձել է բրոնզե մեդալակիր:Նա, ի դեպ,  երրորդն է ճանաչվել  նաև Եվրոպայի այս տարվա առաջնությունում:

Զուգահեռաբար անցկացվել են նաև մարտական սամբոյի առաջնությունը: Գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը / 52 կգ / արժանացել է արծաթե մեդալի:

 

Placeholder
Երեք մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունում