Քաղաքապետի որոշմամբ, Նոր Նորքում ապամոնտաժվում է 1100 քմ ապօրինի կառույցը
Օրվա թեմա
10:46 12/11/2018
Հայաստան

Քաղաքապետի որոշմամբ, Նոր Նորքում ապամոնտաժվում է 1100 քմ ապօրինի կառույցը

Երևանի քաղաքապետի որոշմամբ, ապամոնտաժվում է ավելի քան 1100քմ ապօրինի կառույցը Նոր Նորքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետն անդրադարձել էր Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում կասեցված առերևույթ ապօրինի շինարարությանը:

«Մինչև վերջ պահանջելու եմ, որ քննություն իրականացվի այս հարցով և քրեական գործ հարուցվի՝ հավանական հանցագործությունը բացահայտելու համար: Բոլոր հնարավոր դեպքերում, որքանով մեզ օրենքը թույլ է տալիս, պետք է այդ մարդուն պատժենք»,- ընդգծել էր քաղաքապետը:

Placeholder
Քաղաքապետի որոշմամբ, Նոր Նորքում ապամոնտաժվում է 1100 քմ ապօրինի կառույցը