Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել պաշտպանության իրավունքի խախտման հիմքով
Իրավունք
10:08 12/11/2018
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել պաշտպանության իրավունքի խախտման հիմքով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։

«Գանգատը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով»,-մանրամասնում են փաստաբանները։

Նշենք, որ պաշտպանական թիմը ՄԻԵԴ է դիմել առանց ներպետական դատական ատյաններն սպառելու, քանի որ ներպետական դատական ատյանները համարում են տվայլ գործի համար անարդյունավետ միջոց, որի մանրամասն պարազաբանումները ներկայացվել է գանգատի հիմքում:
 

Placeholder
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել պաշտպանության իրավունքի խախտման հիմքով