Ճապոնիայում զբոսաշրջիկներին կհետևեն Wi-Fi-ի միջոցով
Տնտեսություն
12:47 12/11/2018
Աշխարհ

Ճապոնիայում զբոսաշրջիկներին կհետևեն Wi-Fi-ի միջոցով

Կիոտոյում  կփորձարկեն նոր համակարգ, որը կվերահսկի ու  կկանխատեսի զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաև կկառավարի  այցելուների հոսքը հանրահայտ վայրերում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  The Japan Times-ին:

Ճապոնիայի զբոսաշրջության նախարարության պիլոտային ծրագիրը, կիրականացվի Կիոտոյում և Արասիյամա շրջանում: Կիոտոյի արևմտյան այս տարածքը հայտնի է իր հիանալի լանդշաֆտներով` միջնադարից սկսած:

Մինչև  դեկտեմբերի 17-ը համակարգը կվերահսկի զբոսաշրջային տարածքները: Ավելի վաղ՝ սկսած  սեպտեմբերի կեսերից,  13 վայրերում տեղադրվել են ցուցիչներ, որոնք հետևում են Wi-Fi-ի ակտիվ ազդանշաններին, հավաքում են տվյալներ այցելուների քանակի մասին, ինչպես նաև՝  որքան ժամանակ են նրանք մնացել դիտարկված վայրերում:

Ըստ աղբյուրի՝ ցուցիչների միջոցով ստացված տվյալները համացանցում հասանելի կլինեն այլ զբոսաշրջիկների համար ճապոներենով ու անգլերենով, վեբ կայքերն էլ ճանապարհորդների համար կնշեն զբոսանքի համար  հասանելի երթուղիներն ու ժամերը:

Placeholder
Ճապոնիայում զբոսաշրջիկներին կհետևեն Wi-Fi-ի միջոցով