Ամուրիների օրը վաճառքների ռեկորդ է սահմանվել
Քաղաքական
19:11 12/11/2018
Աշխարհ

Ամուրիների օրը վաճառքների ռեկորդ է սահմանվել

Համացանցային առևտրի չինական հսկան՝ Alibaba-ն կիրակի նոր ռեկորդ է սահմանել վաճառքի ծավալներով՝ իր համար տարվա գլխավոր վաճառքի օրը, որը ստացել է ամուրիի օր անունը:

Բի-Բի-Սի-ն գրում է, որ առաջին 85 վայրկյանի ընթացքում ընկերությունն աշխատել է մեկ միլիարդ դոլար, իսկ առաջին ժամի վերջին եկամուտները հասել են գրեթե 10 միլիարդի: Դեռ օրվա ավարտից մի քանի ժամ առաջ ընկերությունը գերազանցել է իր 2017 թվականի ռեկորդը, որը կազմել էր 25,3 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ, գնորդներն այդ օրը ծախսել են 30,8 միլիարդ:

Ամուրիների օր ընկերությունն անցկացնում է 2009 թվականից:

Placeholder
Ամուրիների օրը վաճառքների ռեկորդ է սահմանվել