ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է Thomson Reuters 2018 թ.-ի լավագույն գործընկեր
Տնտեսություն
13:20 13/11/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է Thomson Reuters 2018 թ.-ի լավագույն գործընկեր

ֆինանսական շուկայի մասնագետների և բիզնեսի վերլուծական լուծումների առաջատար մատակարար Thomson Reuters ընկերությունը Երևանում անցկացրեց Matching համակարգի գործարկման շնորհանդեսը, որտեղ ներկա էին Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցները։  

ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնում են, որ միջոցառման շրջանակներում կայացել է 2018 թ.-ին Հայաստանում Thomson Reuters առևտրային որոշումների առավել ակտիվ օգտատերերի մրցանակաբաշխության արարողությունը:

«Thomson Reuters-ի հետ համագործակցության շուկայի լավագույն գործընկեր» անվանակարգում   հաղթող է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է Thomson Reuters 2018 թ.-ի լավագույն գործընկեր