Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը
Տնտեսություն
13:13 13/11/2018
Հայաստան

Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը

Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զանգվածային հաղորդագրությունների տարածում։

Ընկերությունից հայտնում են՝ ծառայությունը հասանելի է կորպորատիվ հաճախորդների համար և թույլ է տալիս տարածել տեղեկատվական, կոմերցիոն և գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ կոմունալ ծառայությունների հաշիվների, ծանուցումներ վթարային անջատումների մասին և այլն։

«Հաղորդագրությունների զանգվածային տարածումը թույլ է տալիս տեղեկատվությունը առավել արագ և ճիշտ ժամանակին հասցնել թիրախային լսարանին, այսինքն հասցեատերերին։ Ծառայության շրջանակում մեր հաճախորդները կստանան պարզ և հարմար վեբ ինտերֆեյսից օգտվելու հնարավորություն, կունենան կառավարման, մոնիթորինգի և տեղեկատվության հավաքագրման բազմաթիվ գործիքներ։ Վստահ եմ, որ հաղորդագրության տարածման  ճշգրիտ կարգավորման, լսարանի ընտրության հնարավորությունը և հասանելի գինը կդարձնեն այս ծառայությունը օգտակար և պահանջված գործիք մեր կորպորատիվ հաճախորդների համար», - նշել է Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ SMS-ների տարածման կառավարումն իրականացվում է հարմար և հասկանալի վեբ ինտերֆեյսի օգնությամբ։ Ծառայության հետ աշխատելու համար կարելի է օգտվել ցանկացած ծրագրից՝ Google Chrome, Opera, Firefox։

Placeholder
Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը