Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լարս անցակետի ռուսական հատվածում դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան
Մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանությունից մանրամասնում են՝ այդ իսկ պատճառով այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։
«Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհատվածը բաց են։ Խորհուրդ ենք տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,-նշում են դեսպանությունից։